ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է անհրաժեշտության դեպքում կրկին ոչնչացնել Իրանի միջուկային ծրագրի օբյեկտները։ Սպիտակ տան ղեկավարը հիշեցրել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչիի խոսքերը Fox News-ին տված հարցազրույցից՝ երկրի միջուկային օբյեկտների շատ լուրջ վնասի և ոչնչացման մասին։               
 

Եվրոպական արժեքներից հետքայլ են տեսնում

Եվրոպական արժեքներից հետքայլ են տեսնում
03.05.2024 | 13:49

Եվրոպայի ԱԳ կոմիսար (որ ասում եմ՝ բոլշևիկ են, պաշտոնի անունը՝ կոմիսար) կրետին Բորելը Վրաստանին հաթաթա է տվել, թե բա` եվրոպական արժեքներից հետքայլ եք անում։

Ուրեմն, հլը էս սրիկա երեսպաշտներին նայեք։ Վրաստանին 15 տարուց ավելի չեն ընդունում, բայց Շվեդիային մի ամսվա մեջ ընդունեցին։ Հիմա էլ հետքայլ են տեսնում։

Ամբողջ օրը ռուսական ագենտներից խոսող եվրալրբերը ոռնոց են կապել, երբ երկիրն ուզում է ինչ-որ չափով սահմանափակել բոլոր օտար գործակալների դրամական շարժերը ։ ԲՈԼՈՐԻ։ Ոչ մեկը հատուկ եվրագործակալների մասին չի ասում։ Բոլորի մասին է ասված էդ օրենքում։

Իսկ լրբալացը դրել են նրանք, ովքեր աջուձախ ռուսական ագենտ էին «տեսնում»։

Միհրան Միրզոյան

Դիտվել է՝ 1937

Մեկնաբանություններ